Thursday, October 25, 2012

სასწავლო პროექტი


                          Նախագծի անվանում – խաղամոլության դեմ պայքար
Խնդիր – համակարգչային խախերի  և խաղամոլության դեմ պայքարի քաղաքացիական կրթության ակումբի ստեղծում:
Ակտիվություն – աշակերտներին և հասարակությանը ծանոթացնել համակարգչային խաղերի և խաղամոլության հետևանքներին և այդ հետևանքներից առաջացող խնդիրների մասին:Օրինակների և իրական դեպքերի ցուցատրման և անալիզի միջոցով պարզաբանել խաղամոլության առաջացման պատճառների, նրանց արագ զարգացմանն կամ տարածմանը նպաստող բոլոր գործոնների հետ:Կարողանալ առավելագույնս տպավորիչ ձևով ներկայացնել խաղամոլության պատճառով առաջացած այն բոլոր հետևանքները, որը կարող է գործանիչ ավարտ ունենա ոչ միայն կոնկրետ խաղամոլի այլ նրա ընտանիքի, ինչու չէ նաև շրջապատի համար:Եվ ամենակարևորը ներկայացնել այս հիմնախնդրի կանխման ուղիները, որը թույլ կտա ոչ միայն դեռ նոր ներքաշված անհատին զերծ մնալու այլև արդեն կայացած խաղամոլին աջակցելու:
Ո՞վքեր են ընդգրկված – 10-12րդ  դասարանի աշակերտներ, քաղաքացիական կրթության ուսուցիչ, հոգեբան, բժիշկ, ոստիկան, խաղամոլ, խաղամոլի ընտանիքի անդամ, խաղամոլի վատ արարքից տուժող անձ կամ անձիք, ականատեսներ խաղամոլի վատ արարքներին:
Անհրաժեշտ ռեսուրսներ – համապատասխան տարածք, պլակատներ, ժամանակակից սարքավորումներ ֆիլմերի նկարահանման և ցուցադրման համար, պռոշուրներ և այլ պարագաներ:
Ժամկետ նախագծի պատրաստման համար – 5-6 ամիս
Ռիսկեր – սարքավորումների անսարքություն, հասարակության կամ թեկուզ խաղամոլների կողմից դիմադրության հանդիպում:
Նախագծի տևողությունը – 5 ժամ
Նախագծի հեղինակ – ԼՅՈՒԲԱ ԲՈՒԼՈՒԴՅԱՆ
Հեղինակի էլ.փոստան – lyubabuludyan@gmail.com

1 comment: