Thursday, October 25, 2012
სასწავლო პროექტი
Խնդիր – համակարգչային
խախերի և խաղամոլության դեմ պայքարի քաղաքացիական
կրթության ակումբի ստեղծում:
Ակտիվություն – աշակերտներին
և հասարակությանը ծանոթացնել համակարգչային խաղերի և խաղամոլության հետևանքներին և
այդ հետևանքներից առաջացող խնդիրների մասին:Օրինակների և իրական դեպքերի ցուցատրման
և անալիզի միջոցով պարզաբանել խաղամոլության առաջացման պատճառների, նրանց արագ զարգացմանն
կամ տարածմանը նպաստող բոլոր գործոնների հետ:Կարողանալ առավելագույնս տպավորիչ ձևով
ներկայացնել խաղամոլության պատճառով առաջացած այն բոլոր հետևանքները, որը կարող է գործանիչ
ավարտ ունենա ոչ միայն կոնկրետ խաղամոլի այլ նրա ընտանիքի, ինչու չէ նաև շրջապատի համար:Եվ
ամենակարևորը ներկայացնել այս հիմնախնդրի կանխման ուղիները, որը թույլ կտա ոչ միայն
դեռ նոր ներքաշված անհատին զերծ մնալու այլև արդեն կայացած խաղամոլին աջակցելու:
Ո՞վքեր են ընդգրկված – 10-12րդ դասարանի աշակերտներ, քաղաքացիական կրթության ուսուցիչ,
հոգեբան, բժիշկ, ոստիկան, խաղամոլ, խաղամոլի ընտանիքի անդամ, խաղամոլի վատ արարքից
տուժող անձ կամ անձիք, ականատեսներ խաղամոլի վատ արարքներին:
Անհրաժեշտ ռեսուրսներ
– համապատասխան տարածք, պլակատներ, ժամանակակից սարքավորումներ ֆիլմերի նկարահանման
և ցուցադրման համար, պռոշուրներ և այլ պարագաներ:
Ժամկետ նախագծի պատրաստման
համար – 5-6 ամիս
Ռիսկեր – սարքավորումների
անսարքություն, հասարակության կամ թեկուզ խաղամոլների կողմից դիմադրության հանդիպում:
Նախագծի տևողությունը – 5 ժամ
Նախագծի հեղինակ – ԼՅՈՒԲԱ ԲՈՒԼՈՒԴՅԱՆ
Հեղինակի էլ.փոստան – lyubabuludyan@gmail.com
Subscribe to:
Posts (Atom)